Առողջապահական ծախսերն այժմ աղետալի են, պարտադիր ապահովագրական համակարգ կներդրվի․ նախարար

Առողջապահական համակարգի բարեփոխումների շրջանակում մենք փորձում ենք ներդնել նաև առողջապահական ապահովագրման համակարգը։ Այդ մասին կառավարության նիստում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

Նրա խոսքով՝ համապարփակ ապահովագրական համակարգի ընդունումը պայմանավորված է բժշկական օգնության անհրաշետություն ունեցող յուրաքանչյուր քաղաքացու պատշաճ բուժօգնություն տրամադրելու անհրաժեշտությամբ՝ անկախ նրանից՝ այդ մարդը տվյալ պահին վճարունա՞կ է, թե՝ ոչ։

«Առողջապահական ծախսերի փոխհատուցման ներկայիս անարդյունավետ մեխանիզմը պատճառ է, որ մենք ոչ թե կանխարգելում, վաղ հայտնաբերում և ժամանակին ենք անդրադառնում մեր առողջական խնդիրներին, այլ հետաձգում ենք դրանք՝ մինչև դանակը ոսկորին չի հասնում։ Եվ այդ դեպքում ստիպված ենք լինում օգտվել առավել ծախսատար միջոցներից»,- նկատեց Ավանեսյանը։

Նախարարի դիտարկմամբ՝ առողջապահական հակամարգի հասանելիություն ապահովելու համար է ներդրվում այս համակարգը։ Ըստ Ավանեսյանի՝ առողջապահական ծախսերն այժմ աղետալի են։

«Մենք պետք է օգտնվենք միջազգային փորձից և արդյունավետ համակարգ ներդնենք։ Հիմնական փաթեթում ընդգրկված ծառայություններ ստանալիս մարդիկ պետք է գումար չծախսեն»,- նշեց նա։

Ավանեսյանը տեղեկացրեց, որ բժշկական ապահովագրության փուլային ներդրում է իրականացվելու Հայասանում։

«Մենք նախատեսել ենք համակարգի ներդրման աշխատանքները սկսել 2023 թվականից։ Այս տարի մենք կունենանք ծառայությունների փաթեթ, կհաստատվեն դրա գները, ֆինանսավորման չափերը կորոշվեն։ Պետական պատվերի շրջանակում ընդգրկված մեր բոլոր շահառուների խմբերը կհավասարեցվեն և նրանց տրամադրվող բոլոր ծառայությունները կլինեն նույնական»,- ներկայացրեց Ավանեսյանը։

Ապահովագրությունը դեռևս լինելու է կամավորության սկզբունքով։

Մանրամասները՝ տեսանյութում։