Ադրբեջանը փակել է միջանցքը, քանի որ ԼՂ հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում․ Փաշինյան
Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումն Ադրբեջանի կողմից շարունակվում է արդեն 25 օր։ Այդ մասին կառավարության այսօրվա նիստի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ հարուցած այդ գործողությունը միջազգային լայն արձագանքի է արժանացել, իսկ Ադրբեջանը քայլեր չի ձեռնարկում միջանցքը բացելու ուղղությամբ։
Փաշինյանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ Ադրբեջանը խախտում է իր միջազգային բոլոր պարտավորությունները։
«Ադրբեջանը տարբեր պատճառաբանություններ է բերում Լաչինի միջանցքի վերաբերյալ, բայց, իմ համոզմամբ, ամենախորը պատճառն այն է, որ ԼՂ հայերը շարունակում են ապրել իրենց հայրենիքում»,- նկատեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։