Հրդեհի ահազանգ Բալահովիտ գյուղի չգործող մանկապարտեզի տարածքում

Հրդեհի ահազանգ Բալահովիտ գյուղի չգործող մանկապարտեզի տարածքում

Հրդեհի ահազանգ Բալահովիտ գյուղի չգործող մանկապարտեզի տարածքում

Նոյեմբերի 11-ին, ժամը 19։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Գ․ Արշակյան փողոցում գտնվող չգործող մանկապարտեզի տարածքում։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գ․ Արշակյան փողոցի 1-ին փակուղում գտնվող չգործող մանկապարտեզի սենյակներից մեկում և տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։18-ին, մարվել՝ 21։22-ին։ Սենյակում (մոտ 30 քմ) այրվել են ստվարաթղթի թափոններ՝ մոտ 2 խմ, հատակը և բաղդադե առաստաղը։