Երևանն ու Ցինդաոն քույր քաղաքներ են դարձել

Երևանի ու Չինաստանի Ցինդաո քաղաքի միջև ստորագրվել է քույր-քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր․ հայտնում են Քաղաքապետարանից։
Փաստաթղթով երկու քաղաքները գործակցություն կծավալեն առևտրի, գիտության և տեխնիկայի, հումանիտար, կապի ու քաղաքային տնտեսության այլ ոլորտներում:
Պաշտոնական հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն ու Ցինդաոյի քաղաքապետ Չժաո Խաոչժին քննարկել են քաղաքների միջև գործակցության կոնկրետ անելիքներն ու հեռանկարները: