Տեղ գյուղից անզեն աչքով երևում էր թշնամու առաջխաղացումը. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Սյունիքի մարզի Տեղ գյուղ, որի սահմաններից դուրս՝ դեպի Բերձոր ճանապարհը, փակ է ոստիկանների կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ երեկվա ԱԱԾ հայտարարությունը մանիպուլացնում է իրավիճակը, վարչապետի աթոռը զբաղեցնողի հայտարարությունները կեղծ են ու որոշակի կառույցների անգործության հետևանքով թշնամին առաջխաղացում է ունեցել։