Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի IX գլոբալ համաժողովի շրջանակներում հանդես է եկել մի շարք հայտարարություններով

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի IX գլոբալ համաժողովի շրջանակներում հանդես է եկել մի շարք հայտարարություններով
«Հայաստանում Մինսկի խմբի կամ որևէ այլ երկրի հետ կապված ցանկացած սպեկուլյացիա Ադրբեջանում միայն ջղայնություն է առաջացնում։
Մենք լսում ենք ՀՀ կառավարության հայտարարությունները, այսպես կոչված, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, ինչը բացարձակապես հակաարդյունավետ է և վտանգավոր, այդ թվում՝ հենց Հայաստանի համար:
Եթե Հայաստանը կարգավիճակ է պահանջելու Ղարաբաղի հայերի համար, ինչո՞ւ չպետք է արևմտյան Զանգեզուրում ադրբեջանցիների համար կարգավիճակ չպահանջենք։ Այս տարածքն ամբողջությամբ ադրբեջանցիներով էր բնակեցված»: