ՀՀ-ն Ադրբեջանից նամակ չի ստացել՝ Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը դադարեցնելու վերաբերյալ

ՀՀ-ն Ադրբեջանից նամակ չի ստացել՝ Երասխում մետալուրգիական գործարանի կառուցումը դադարեցնելու վերաբերյալ

Մամուլում տարածվող տեղեկությունը, թե Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը ՀՀ շրջակա միջավայրի  նախարարին ուղղված գրությամբ պահանջել է դադարեցնել Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, իրականությանը չի համապատասխանում։

Շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարար պարոն Հակոբ Սիմիդյանի պաշտոնապես որևէ գրություն չի ստացել, հայտնել է մամուլի խոսնակը։