Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Մեդլայն» բժշկական կենտրոնի մի շարք բժիշկների

Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Մեդլայն» բժշկական կենտրոնի  մի շարք բժիշկների

Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակում այսօր նոր անձինք են ձերբակալվել։ Այս մասին Mediahub.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ նախաքննության շահերից ելնելով այլ տեղեկատվություն չտրամադրելով։

Շրջանառվող լուրերի համաձայն` ձերբակալվածները  «Մեդլայն» կլինիկայի շուրջ 10 բժիշկներ են։

Հիշեցնենք, որ Գևորգ Սիմոնյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, նրան առաջադրված մեղադրանքը կապված է сovid-ի ժամանակ պետական միջոցների յուրացման հետ, Սիմոնյանը մեղադրանքը չի ընդունում: Մարտի 12-ին նա կալանավորվել էր: