Կանադան Ուկրաինային 3,52 մլրդ դոլար կփոխանցի ռուսական սառեցված ակտիվներից․ Տրյուդո

Կանադան Ուկրաինային 3,52 մլրդ դոլար կփոխանցի ռուսական սառեցված ակտիվներից ստացված շահույթից, ինչպես նաև ռազմական տեխնիկա։ Այս մասին փետրվարի 24-ին Կիեւում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Ջաստին Տրյուդոն։
Կանադայի վարչապետը հավելել է, որ Ուկրաինան կստանա 25 LAV II հետևակի մարտական մեքենա (IFV), F-16 կործանիչների վայրէջքի համակարգ, չորս F-16 թռիչքի սիմուլյատորներ և «միլիոնավոր զինամթերք, ռազմական տեխնիկա և առաջին օգնության հավաքածուներ»։