«Մահացել եմ և հարություն եմ առել՝ ի մեռելոց»․ Փաշինյան

«Մահացել եմ և հարություն եմ առել՝ ի մեռելոց»․ Փաշինյան

Չեխիայի հայկական համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ պատրաստ է խաղաղության՝ ի պատասխան հարցին, թե հոգեբանորեն պատրա՞ստ է արդյոք պատերազմի։

«Մարդն էմոցիոնալ էակ է․ կարող է այս պահին պատրաստ լինել, հաջորդ պահին՝ պատրաստ չլինել, հետո նորից վերակենդանանալ և այդպես շարունակ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը, օրինակ, «մահացել ու հարություն է առել»։

«Մեր առանձնահատկությունը ո՞րն է՝ մենք ամեն օր մեռնում ենք և ամեն օր հարություն ենք առնում, և կարող եմ ասել, որ վերջին 5 տարվա ընթացքում հարյուրավոր անգամներ մահացել եմ և հարյուրավոր անգամներ հարություն եմ առել՝ ի մեռելոց»։