Մակրոնի «երկրորդ ուղեղը» պատրաստվում է հրաժարական տալ

Մակրոնի «երկրորդ ուղեղը» պատրաստվում է հրաժարական տալ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աշխատակազմի ղեկավար Ալեկսիս Կոլերը ծրագրում է հրաժարական տալ ապրիլին՝ մոտ մեկ տասնամյակ պաշտոնավարելուց հետո, գրել է «Le Figaro»-ն։

Հրապարակման մեջ թերթը Կոլերին անվանում է Ֆրանսիայի «փոխնախագահ»՝ Մակրոնի հետ մտերմության և նրա օրոք երկար տարիների աշխատանքի համար։ 

Ըստ թերթի՝ Կոլերը դարձել է ֆրանսիական պետության ղեկավարի «երկրորդ ուղեղը»։