Հայաստանում ռուսական ռազմական ներկայության քննարկումն անտեղի է և վնասակար. ՌԴ ԱԳ փոխնախարար

Հայաստանում ռուսական ռազմական ներկայության քննարկումն անտեղի է և վնասակար։ РИА Новости-ին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։
Անդրադառնալով Հայաստանում ռուսական ռազմաբազային՝ նա նշել է, որ դրա տեղակայման մասին պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 16-ին՝ ելնելով երկու պետությունների ազգային շահերից։
«Այս փաստաթղթի 26-րդ հոդվածի համաձայն՝ մեր զինվորականների տեղակայման ժամկետը 49 տարի է, որից հետո պայմանագիրը ավտոմատ կերպով երկարաձգվում է հինգ տարով»,- ընդգծել է բարձրաստիճան դիվանագետը։
Գալուզինի խոսքով՝ ռուսաստանցի զինվորներն ու սպաները շարունակում են արդյունավետորեն ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ Հարավային Կովկասի կայունությունը։
«Մեր ռազմական ներկայության վերաբերյալ ցանկացած քննարկում համարում ենք վնասակար և անտեղի»,- շեշտել է Միխայիլ Գալուզինը։