Բուլղարիայում քահանան խաչը ձեռքին նետվել է Զելենսկու ավտոշարասյան առաջ (տեսանյութ)

Բուլղարիայի քահանան խաչով նետվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ավտոշարասյան դիմաց՝ անիծելով նրան, երբ նա ժամանել է Սոֆիա Բուլղարիայի վարչապետի հետ հանդիպմանը։
Կադրերում երևում է, թե ինչպես է նա վազում ճանապարհով, որով անցնում էր ավտոշարասյունը։ «Անաթեմա, Զելենսկի, ֆաշիստական Ուկրաինա, սատանայական արևմտյաններ»,- բղավել է նա։
Անմիջապես դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները բռնել են քահանային և քարշ տալով հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Տեսանյութն՝ այստեղ