Չալաբյանը կալանավորվել է այնպիսի հոդվածով, որը հուլիսի 1-ից այլևս պատժելի չի լինելու․ Արման Թաթոյան

Չալաբյանը  կալանավորվել է այնպիսի հոդվածով, որը հուլիսի 1-ից այլևս պատժելի չի լինելու․ Արման Թաթոյան

Ավետիք Չալաբյանի նկատմամբ քրեական հետապնդումը և կալանավորումը տեղի են ունեցել ակնհայտ սադրող ձայնագրության հիման վրա, որի ապացուցողական նշանակությունը և թույլատրելիությունը խիստ կասկածների տեղիք են տալիս: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Ընդ որում, նա երկու ամսով կալանավորվել է Քրեական օրենսգրքի այնպիսի հոդվածով նախատեսված արարքի համար, որը 2022թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող Քրեական օրենսգրքով այլևս պատժելի չի լինելու:

Հետևաբար, Ավետիք Չալաբյանը պետք է անհապաղ ազատ արձակվի: