Ըստ կանխատեսումների՝ Մակրոնը կհաղթի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում

Ըստ կանխատեսումների՝ Մակրոնը կհաղթի Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում

Միայն անհավանական անակնկալը կամ մի ինչ-որ անսպասելի մեծ իրադարձություն կարող են փոխել Ֆրանսիայի նախագահական ընտրությունների վերջին մենամարտի մրցակիցներին։ Այդ մենամարտին մեծ հավանականությամբ կմասնակցեն Էմանուել Մակրոնը եւ Մարին լը Փենը, գրել է Le Journal du dimanche-ը։

Մեկնաբանելով հանրային կարծիքի հետազոտման Ifop ինստիտուտի տվյալները նախագահական ընտրությունների առաջին փուլից երեք շաբաթ առաջ՝ պարբերականը կանխատեսել է, որ, ամենայն հավանականությամբ, «Էմանուել Մակրոնի եւ Մարին լը Փենի միջեւ եզրափակիչ առճակատումը, որի մասին հարցումները պարբերաբար վկայում էին ավելի քան երկու տարի, իսկապես տեղի կունենա»։

Վերջին հարցման արդյունքներով՝ առաջին փուլի հաղթող է դառնալու գործող նախագահ Մակրոնը։ Նրա վարկանիշը աստիճանաբար բարձրանում էր վերջին ամիսներին, եւ նրա օգտին քվեարկել ցանկացող հիպոթետիկ ընտրողների բաժինն այսօր հասնում է 29,5 տոկոսի։

Ֆրանսիայի նախագահի ընտրությունների առաջին փուլը նշանակված է այս տարվա ապրիլի 10-ին։ Եթե երկրորդ փուլի անհրաժեշտություն առաջանա, ապա քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 24-ին, տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը։