Այս քաղաքականությամբ իշխանությունը խեղաթյուրում է իրականությունը․ Աբրահամյանը՝ Օհանյանի գործի մասին
Թեման, որ այսօր բերվել է խորհրդարան, ունի մեկ գլխավոր նպատակ՝ հանրությանը շեղել վերջին շրջանում զինված ուժերում տեղի ունեցող ողբերգություններից։
Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում սկսելու մասին գլխավոր դատախազի միջնորդությանը։
Նրա խոսքով՝ իր ասածը ենթադրություն է, այլ այն է, ինչ վերջին մեկ ժամվա ընթացքում քննարկցեց նիստերի դահլիճում։
«Թույլ ու խոցելի «փաստարկներով» փորձ է արվում զինված ուժերում առկա իրավիճակը որևէ ձևով պայմանավորել վերջին երեք տասնամյակներում տեղի ունեցածով»,- նկատեց Աբրահամյանը։
Բայց, նրա խոսքով՝ վերջին դեպքերը կոնկրետ առնչվում են այս իշխանությանն ու իր վարած քաղաքականությանը։
«Սա քաղաքական միջոցառում է, որով իշխանությունը փորձում է իրականությունը խեղաթյուրել»,- շեշտեց Աբրահամյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։