Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասած տղամարդը ձերբակալվել է

Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը վնասած տղամարդը ձերբակալվել է

Ապրիլի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ վնասել են Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի խաչմերուկում տեղադրված Լեոնիդ Ազգալդյանի հուշարձանը: Ահազանգով դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ անհայտ անձը բութ առարկայով վնասել է Արցախի հերոսի կիսանդրու դեմքի հատվածը։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Արարքը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է կատարողի ինքնությունը: Երևանի Մաշտոցի պողոտայի բնակիչ, 58-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:

Կատարվում է քննություն: