Ավելի լավ ա քիչ պարեկ լինի, բայց նարկոման ու քֆուր անող չլինեն․ ակցիայի մասնակից

Պարեկները անվտանգային հարց չեն լուծում, մարդիկ 5000 դրամի համար իրենց կյանքը դնում են հարցականի տակ ու ծով են մտնում, ծով մտնելուց ալիք եղավ այդ մարդիկ հնարավոր է հետ չգան։ Այս մասին այսօր Գեղարքունիքում ձկնորսների բողոքի ակցիայի ժամանակ ասաց մասնակիցներից մեկը։

«Այս պետությունը զարգացրել է մենակ Երևան քաղաքը, Երևանից դուրս եք գալիս գույություն չունի բիզնես կենտրոն, որ մարդիկ աշխատեն։ Ես պարեկներին դեմ չեմ, բայց այս միլիարդավոր քանակությամբ պարեկներ մեզ պետք չեն։ Ավելի լավ ա քիչ լինեն, բայց նարկոման ու քֆուր անող չլինեն»,- ասաց մասնակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում