116 տարեկանում մահացել է աշխարհի երկրորդ ամենաերկարակյաց կինը

116 տարեկանում մահացել է աշխարհի երկրորդ ամենաերկարակյաց կինը

116 տարեկանում մահացել է Լեհաստանի ամենատարեց բնակիչը եւ աշխարհի երկրորդ ամենատարեց կինը՝ Թեկլա Յունեւիչը։ Այս մասին ուրբաթ հայտնել է լեհական RMF ռադիոկայանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Յունեւիչն ապրում էր Լեհաստանի հարավային Սիլեզիա մարզում: Նա ծնվել է 1906 թ. հունիսի 10-ին Լվովից 40 կմ հեռավորության վրա գտնվող Կրուպսկո գյուղում։

1980 թ.  մահացել էր Յունեւիչի ամուսինը։ Մինչեւ 103 տարեկան նա ապրել է ինքնուրույն՝ կատարելով բոլոր տնային գործերը։ Հետո նրան սկսել էին խնամել թոռնուհիները։

Հարազատները պատմում են, որ կինը միշտ ակտիվ էր, բարձր տրամադրությամբ, սիրում էր կատակել։