Էդ հարցը վիրավորում է իմ բանականությունը․ Եղոյանը՝ Կարապետյանի հայտարարության մասին

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազույցի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է ստացվում, որ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի հայտարարությունը վերջինս որակում է որպես ցնդաբանություն։ 

Եղոյանը հաստատեց իր տեսակետը, այն  մեղադրանքի վերաբերյալ, թե Փաշինյանն է Ադրբեջանին ասել՝ ձերբակալել Ռուբեն Վարդանյանին։

«Ցնդաբանություն է, որովհետև բարոյական խնդրի հետ գործ ունենք»,-ասաց Եղոյանը։

Խոսելով Կարապետյանի այն հայտարարության մասին, թե ՀՀ սահմանների պաշտպանությունն ինչպես է եղել նախկինում և ինչ պատկեր ունի հիմա, վերջինս արձագանքեց․

«Էդ հարցը վիրավորում է իմ բանականությունը, ուղղակի։ ՀՀ-ի սահմանները պաշտպանելու համար որևէ մեկը չի կարող պաշտոնանկ արվել, մարդիկ դրա համար խրախուսվում, մեդալ, կոչում են ստանում և գովասանք, ձեր ասածը վիրավորական է»։ 

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, թե կարիք չկա ուղիղ եթերում քննարկել մեկի հայտարարությունը, որը եղել է որպես ծառայության առաջարկ ինչ-որ թևերի։

Մանրամասները՝ տեսանյութում