Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Mercedes»-ը

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Mercedes»-ը

Այսօր՝ մարտի 28-ին, շտապօգնության մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Աբովյան քաղաքի մուտքի մոտ, Տիեզերագնացների հրապարակում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արման Եղիազարյանի վարած շտապօգնության ավտոմեքենան և Երևանի բնակիչ 46-ամյա Արմեն Մանուկյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով շտապօգնության ավտոմեքենան հաշվառված Է «Աբովյան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում։