Սաստիկ ջրհեղեղի հետևանքով 10 մարդ է մաhացել․ Արգենտինա (տեսանյութ)

Սաստիկ ջրհեղեղի հետևանքով 10 մարդ է մաhացել․ Արգենտինա (տեսանյութ)

Արգենտինայի Բայա Բլանկա քաղաքում սաստիկ ջրհեղեղի հետևանքով 10 մարդ է զոհվել։

Հորդառատ անձրեւները ավերիչ ջրհեղեղի պատճառ են դարձել։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ զոհվել է 10 մարդ, ավելի քան 1300 բնակիչ տարհանվել է։

Աղետը լուրջ վնաս է հասցրել քաղաքի ենթակառուցվածքներին։ Քաղաքի մեծ մասը ջրի տակ է հայտնվել, օդանավակայանը փակվել է։ Բայա Բլանկա տանող ճանապարհները զգալիորեն վնասվել են։

Իշխանությունները անվտանգության նկատառումներից ելնելով անջատել են էլեկտրաէներգիան։ Մոտակա ժամերին նոր փոթորկի ճակատ կհասնի Բուենոս Այրես նահանգ, ինչը կարող է վատթարացնել իրավիճակը։ Աղետի պատճառով բոլոր հանրային միջոցառումները չեղարկվել են։

Տեսանյութն այստեղ