Սևանում հրկիզել են հայտնի պահեստամասերի խանութը. հրկիզողը հայտնաբերվել է

Սևանում հրկիզել են հայտնի պահեստամասերի խանութը. հրկիզողը հայտնաբերվել է

Երեկ՝ ապրիլի 8-ին, արտակարգ դեպք Է տեղ ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում  ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժին ահազանգեր են ստացվել, որ Սևան քաղաքի Նաիրյան փողոցում՝ «Հայփոստի» դիմաց, խանութ է այրվում: Գրել է Շամշյանը։

Տեղում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նաիրյան փողոց 128/4 հասցեում գտնվող ավտոպահեստամասերի խանութում։

Հրդեհը նախ մեկուսացվել է, ապա՝ մարվել: Այրվել է խանութի պատուհանը և ջերմահարվել առաստաղը՝ մասամբ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մինև  հրշեջները մարում  էին կրակը,  ոստիկանության  Սևանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ու ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի ծառայողները  օպերատիվ տվյալներ են ստանում որ տեղի ունեցածը հրկիզում է։ 

Պարզվում է նաև որ նույն օրը ժամը 17։50-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 37-ամյա Հուսիկ Սարգսյանը դիտավորյալ կոտրել է ավտոպահեստամասերի խանութ-սրահի հետնամասի ապակին և բենզինի միջոցով այրել խանութ սրահը և սրահում գտնվող ավտոպահեստամասերի մի մասը, որի հետևանքով  խանութին պատճառել է մոտ 2 մլն ՀՀ դրամի նյութական վնաս։ Ոստիկաներնն ու պարեկները հայտնաբերում են կասկածյալին ու բերման ենթարկում ոստիկանության Սևանի բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։