Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, զղջա, կազատվի քրեական պատասխանատվությունից. նախարար

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ, որի հիմնական մեխն այն է, որ եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե զղջա:

Նա պարզաբանեց՝ եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, եւ նա համագործակցում է քրեական հետապնդման մարմինների հետ, չի վիճարկում իրեն մեղսագրվող արարքը, վնաս պատճառած լինելու դեպքում հատուցել կամ այլ կերպ հարթել է հանցագործությամբ պատճառված վնասը:

Մանրամասները՝ տեսանյութում