Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները․ ՀՀ ԱԳՆ

Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները․ ՀՀ ԱԳՆ

Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի նոր առաջարկները: Այս մասին Mediahub-ի հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Հիշեցնենք, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտնել էր, որ Բաքուն Հայաստանին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ առաջարկությունների նոր փաթեթ։ Նա նաև նշել էր, թե «խաղաղության պայմանագիրը չի նշանակում բոլոր հարցերի 100 տոկոսանոց լուծում»։

Անի Բադալյանից հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք այս պահին կա պայմանավորվածություն ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման շուրջ.

«Պայմանավորվածության դեպքում կտեղեկացնենք»,- եղավ պատասխանը։