Պետք է պատրաստ լինել Ադրբեջանի նոր ագրեսիվ գործողություններին. չի բացառվում, որ օգոստոսի 5-ին ռուս խաղաղապահները գործելու հրաման ստանան. Հոխիկյան

Հայկական զինված ուժերը և հանրությունը պետք է պատրաստ լինեն, որ Ադրբեջանը ագրեսիվ գործողություններ կիրականացնի նաև օգոստոսի 4-ին և 5-ին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Նաիրի Հոխիկյանը.
«Չի բացառվում, որ օգոստոսի 5-ին ռուս խաղաղապահները որոշ գործողություններ իրականացնելու հրաման կստանան՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի նիստ է այսօր անցկացրել Արցախի թեմայով։
Ադրբեջանի թիրախում դեռևս մնում են մեր բարձունքները, որոնք ռազմավարական առավելություն կտան 2025-ին ընդառաջ, հետևաբար ամեն կերպ մենք պիտի կարողանանք պահել բարձունքները։
Թե ինչ քննարկում կլինի օգոստոսի 5-ին սպասվող Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ, դժվարանում եմ ասել այս պահին, բայց ենթադրում եմ, որ հանդիպումից առաջ ռուսական կողմը կփորձի ուժեղացնել իր դիրքերը և զսպել Էրդողանի բացած ախորժակը։
Ամեն դեպքում գլխավոր դերակատարը հայ զինվորն է»։