«Լրագրողների աչքից հեռու». ՀԱՊԿ գագաթնաժողովի փակ կողմերը

«Լրագրողների աչքից հեռու». ՀԱՊԿ գագաթնաժողովի փակ կողմերը

Արդեն հայտնել ենք, որ 11.30-ին Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Այն լուսաբանելու համար հավատարմագրվել են տեղական և արտասահմանյան 200-ից ավելի լրագրողներ, բայց թե ինչո՞ւ՝ հասկանալի չէ։

Լրագրողների աշխատանքն այստեղ սահմանափակվում է հատկացված սենյակում ուղիղ հեռարձակմանը հետևելով, կամ էլ, հայտարարությունների ժամին օպերատորների հետևում ձկան պես լուռ կանգնելով։ Ի դեպ, ուղիղ հեռարձակումն էլ խոտաններով է, հանդիպման առաջին փուլի ընդամենը մի մասին հետևելու հնարավորություն եղավ։

Նշենք նաև, որ հարցեր հնչեցնելու համար մի շարք լրատվամիջոցներ դիմել էին ԱԳՆ-ին, սակայն, այսօր մեզ հայտնեցին, որ ռուսական կողմը հրաժարվել է որևէ ԶԼՄ-ի հարցին պատասխանել, այդ թվում և MediaHub-ի հարցերին: Իսկ թե ինչու՝ պարզաբանում չկա։

Նարե Գնունի