Լարսի ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով

Լարսի ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով

Հարգելի գործընկերներ,

Միջազգային նշանակության  Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Հայտնել է ՌԴ–ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Ճանապարհի նշված հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։

Այս պահի դրությամբ ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: