Ինչո՞ւ հայ բռնցքամարտիկը չի ընդգրկվել հավաքականի կազմ

Ինչո՞ւ հայ բռնցքամարտիկը չի ընդգրկվել հավաքականի կազմ

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան պարզաբանել է՝ ինչու Հենրիկ Սահակյանը չի ընդգրվել Հայաստանի հավաքականի կազմում։

Հաղորդագրության մեջ ասվում է․

«54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը աշխարհի առաջնությանը նախապատրաստվող բռնցքամարտի Հայաստանի հավաքականում չի ընդգրկվել, քանի որ Հակադոպինգային կազմակերպությունը ստացել է մարզիկի դոպինգ-թեստի դրական պատասխան: Թեստի նմուշառում Հենրիկ Սահակյանից վերցվել է Հայաստանի առաջնությունից հետո: Հակադոպինգային կազմակերպությունը հանյտնաբերել է խթանիչներ:
Հարկ է նշել, որ մինչև դոպինգ-թեստի պատասխանը Հենրիկը ընդգրկված է եղել Հայաստանի հավաքականում և այս տարի Բուլղարիայում մասնակցել է Ստրանջայի մրցաշարին:

Ըստ կանոնակարգի՝ Հայաստանի ֆեդերացիան իրավունք չունի նման խնդրի ժամանակ մարզիկին ընդգրկել հավաքական, քանի որ հարվածի տակ կհայտնվի ամբողջ հավաքականը: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Բռնցքամարտի Ֆեդերացիան այս ընթացքում հետամուտ է եղել, որպեսզի պահպանվի Հենրիկի անմեղության կանխավարկածը: Ցավոք, փաստերը մարզիկի օգտին չեն եղել»։