Բախվել են 2 «Toyota» և «Hyundai»-ն, վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում, վիրավnրներ կան․ Shamshyan

Այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Աբովյան քաղաքում՝ Հատիսի փողոցում, բախվել են «Toyota Raf 4», «Toyota Sequoia» և «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված անձանց տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, որոնցից մեկը հրաժարվել է հիվանդանոց մեկնել, մյուսն էլ տեղափոխվել է հիվանդանոց:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել են հերթապահություն: Բախման հետևանքով «Hyundai»-ը գլխիայր շրջվել և հայտնվել է բաժանարար գոտու կանաչ գազոնում:
Վթարի մասին ոստիկանության Աբովյանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի և Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ: