Մետրոյի ուղեվարձը Երևանի ավագանու որոշմամբ չի փոխվել, ապօրինաբար շորթում են տոմսի կես գինը

Բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում դեն չնետել մետրոպոլիտենի կայարաններից ձեռք բերված 150֏ արժողությամբ QR կոդերով կտրոնները։ Մետրոյի ուղեվարձը Երևանի ավագանու որոշմամբ չի փոխվել և շարունակում է մնալ 100֏: Յուրաքանչյուր տոմս գնելիս Ձեզնից ապօրինաբար շորթում են տոմսի կես գինը` 50֏-ը։ Այս հանցանքի պատասխանատուները ենթարկվելու են քրեակատարողական պատասխանատվության (ես արդեն ներկայացրել եմ հաղորդում հանցագործության մասին)։ Պահեք Ձեր կտրոնները` հետագայում փոխհատուցում ստանալու և ավել վճարված հսկայական գումարները հետ ստանալու նպատակով։
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյան