Խաչատուրյանն ընդունել է Երևանի կոնյակի գործարանի տնօրենին և Պեռնո Ռիկար Արևելյան Եվրոպայի տնօրենին

Խաչատուրյանն ընդունել է Երևանի կոնյակի գործարանի տնօրենին և Պեռնո Ռիկար Արևելյան Եվրոպայի տնօրենին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանին և Պեռնո Ռիկար Արևելյան Եվրոպայի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին:

Հանդիպման ընթացքում Սերգեյ Խաչատրյանը նրան է ներկայացրել Երևանի կոնյակի գործարանի կողմից իրականացվող ծրագրերն ու ընդհանուր իրադրությունը, ինչպես նաև ընթացիկ տարում խաղողի մթերման նախապատրաստական աշխատանքները:

Զրույցի ընթացքում քննարկվել են միջազգային տարբեր շուկաներում Երևանի կոնյակի գործարանի ապրանքատեսակների առաջմղման հնարավորությունների վերաբերյալ հարցեր:

Հանդիպման ավարտին հայկական ապրանքանիշի հանրահռչակման գործում ունեցած զգալի ավանդի համար Հանրապետության նախագահի անունից Երևանի կոնյակի գործարանի ղեկավարությանը հանձնվել է շնորհակալագիր: