Նիդերլանդներում ՌԴ հյուպատոսական բաժնի տարածքի վրա պայթուցիկ է նետվել. ՌԴ դեսպան

Նիդերլանդներում Ռուսաստանի Դաշնության դեսպանության հյուպատոսական բաժնի վրա մարտի 4-ին ինքնաշեն պայթուցիկ սարք է նետվել. ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում հայտարարել է Նիդերլանդներում ՌԴ դեսպան Ալեքսանդր Շուլգինը:
«Երեկ մեր դեսպանության հյուպատոսական բաժնի վրա ինքնաշեն պայթուցիկ սարք է նետվել, պետք է գազով բալոնը պայթեր, սակայն, բարեբախտաբար, այն չի աշխատել», - հայտնել է դիվանագետը:
Շուլգինը նկատել է, որ սա միակ դեպքը չի եղել:
«Իմ, ինչպես նաև մեր ռազմական կցորդի և ևս երեք ավագ դիվանագետի հասցեով մեր դեսպանություն նամակներ են ուղարկվել՝ սպիտակ փոշիով լցված», - ասել է նա: