Ձորագյուղցի կինը դրամապանակ էր գողացել ու բռնվել․ մանրամասներ

Ձորագյուղցի կինը դրամապանակ էր գողացել ու բռնվել․ մանրամասներ

Հուլիսի 13-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմած քաղաքացին հայտնել էր, որ Խորենացու փողոցի խանութներից մեկում գողացել են իր դրամապանակը, որի մեջ փող և բանկային քարտ կար։
Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակչուհին։ Նա Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է Էրեբունու բաժին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դրամապանակը:

Ձորագյուղցի կինն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: