Լիբանանի Տյուր քաղաքում իսրայելական հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել

Լիբանանի Տյուր քաղաքում իսրայելական հարձակման հետևանքով հինգ մարդ է զոհվել

Իսրայելական ինքնաթիռը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող Տյուր քաղաքի Ռամլ թաղամասին, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, տասը՝ վիրավորվել, հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարության շտապ օգնության կենտրոնը։

«Թշնամական իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Տյուրոսի Ռամլ թաղամասում գտնվող բնակելի շենքի վրա, ըստ նախնական տվյալների՝ զոհվել է հինգ մարդ, տասը՝ վիրավորվել», - ասվում է հաղորդագրությունում։

Արտակարգ իրավիճակների կենտրոնի հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայրում շարունակվում է որոնողափրկարարական աշխատանքները։

Լուսանկարները՝ այստեղ