Ընդկահավն առանց էլեկտրականության է թողել Սակրամենտոյի հազարավոր բնակիչների

Լարերի մեջ խճճված վայրի հնդկահավը առանց հոսանքի է թողել Կալիֆորնիայի Սակրամենտո քաղաքի հազարավոր բնակիչների. գրում է տեղական TheSacramento Bee թերթը։
Դեպքը տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան նախօրեին, և հաշված ժամերի ընթացքում վերանորոգվել է տեղի էլեկտրական ընկերության կողմից։
«Հնդկահավը մտել է լարերի մեջ», - մեջբերում է հրատարակությունը ընկերության ներկայացուցիչը։
Աղբյուրի տվյալներով՝ Սակրամենտոյում հոսանքազրկվել է 4248 բնակելի շենք և բիզնես օբյեկտ։
Երկուշաբթի օրը ընկերության կայքում գրված էր, որ քաղաքի էլեկտրամատակարարման ընդհատումներ չեն եղել։