«Վագներ»-ի մարտիկներն ականապատում են Ռոստովի փողոցները (տեսանյութ)

«Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման անդամները սկսել են հակատանկային ականներով ականապատել Ռոստովի փողոցները․ այս մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։
Կադրերում երևում է, թե ինչպես են «Վագներ»-ի մարտիկները շրջափակել փողոցները և անցել դրանք ականապատելուն։
Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը Ռոստովում ռազմական օբյեկտներ է վերցրել իր ստորաբաժանման հսկողության տակ։
Տեսանյութն՝ այստեղ