Ռուսաստանի ՆԳՆ-ն հետախուզում է հայտարարել «Դոժդ»-ի գլխավոր խմբագրի նկատմամբ

ՌԴ ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել «Դոժդ» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոյի նկատմամբ, գրել են ԶԼՄ-ները։
Ռուսաստանի Դաշնությունում Ձյադկոն ճանաչված է որպես օտարերկրյա գործակալ, իսկ նրա կառույցների գործունեությունը հայտարարված է անցանկալի։
2022 թվականի մարտի 1-ին «Ռոսկոմնադզորը» արգելափակել էր «Դոժդ» կայքը, իսկ մարտի 3-ին հեռուստաալիքը դադարեցրել է գործունեությունը Ռուսաստանում։