Ադրբեջանը կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ․ Արցախի ՄԻՊ-ը՝ Վագիֆ Խաչատրյանի մասին

Ադրբեջանը կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ․ Արցախի ՄԻՊ-ը՝ Վագիֆ Խաչատրյանի մասին

Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը՝ Ադրբեջանը շինծու քրեական գործով կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշպան Գեղամ Ստեփանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից առջանգված Վագիֆ Խաչատրյանի դատավարությանը:

Նա միջազգային հանրությանը կոչ է արել ապահովել ադրբեջանցիների կողմից առևանգված արցախցի Վագիֆ Խաչատրյանի անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան։

Ստեփանյանը հիշեցրել է, որ Խաչատրյանին առևանգել են Լաչինի միջանցքի ապօրինի անցակետում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ներկայությամբ: