Կանաչ, թե՞ գերհասուն. բժիշկը պատասխանել է, թե որ բանանն է ավելի առողջարար

Բժիշկն ասել է, թե որն է տարբերությունը գերհասունացած և կանաչ բանանի միջև, և որ մրգերից ավելի լավ է խուսափեն դիաբետիկները։
Չափազանց հասած բանանը ավելի քաղցր է և հաճելի համտեսել, քան չհասունացածները, ուստի ավելի հեշտ է մարսվում զգայուն մարսողություն ունեցող մարդկանց կողմմից»,- ասել է բժիշկը։
Չհասունացած բանանն իր հերթին պարունակում է մեծ քանակությամբ դիմացկուն օսլա, որը բուժիչ ազդեցություն ունի աղիքների և դրա միկրոֆլորայի վրա, նվազեցնում է խոլեստերինի մակարդակը, բարելավում է ինսուլինի նկատմամբ զգայունությունը և նույնիսկ օգնում է նվազեցնել աղիների քաղցկեղի առաջացման վտանգը։
«Ավելի շատ օսլա նշանակում է ավելի քիչ շաքարավազ: Կանաչ բանանն իդեալական է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակով և շաքարախտով տառապող մարդկանց համար», - նշել է նա:
Մասնագետը հավելեց, որ բանանի տարբեր տեսակներ կարելի է փոխարինել։ Այնուամենայնիվ, եթե արյան մեջ շաքարի բարձր մակարդակ ունեք, ավելի լավ է ընտրել չհասունացած մրգեր։