Նիկոլի հետ՝ հանուն գերհարստացման

Նիկոլի հետ՝ հանուն գերհարստացման

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ գործարար պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է, ով շարունակում է շռայլորեն օգտվել իշխանության բարիքներից: 

Ինչ է տեղի ունեցել 

Չնայած Ներքին գործերի նախարարության ու անձամբ նախարարի հավաստիացումներին, թե Ոստիկանությունը օրինական ճանապարհով է ավտոմեքենաներն առանց մրցույթի ապահովագրել «Սիլ Ինշուրանսում», փաստերը հակառակն են պնդում։ 

Լրագրողական հետաքննությունը պարզել է, որ Ավտոապահովագրողների բյուրոն այս գործարքի վերաբերյալ կարգապահական վարույթ է սկսել իշխող պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին ու նրա ընտանիքին պատկանող «Սիլ Ինշուրանսի» դեմ։
Իշխանության հետ փոխկապակցված այդ ընկերությունը միայն Ոստիկանության ավտոմեքենաների ապահովագրման համար այս տարի պետբյուջեից մոտ կես միլիոն դոլար կստանա։ 

Իշխանության սերտաճումն օլիգարխիայի հետ 

Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է ոչ ամբողջական հինգ տարի, սակայն արդեն հասցրել է ամբողջապես սերտաճել օլիգարխիայի հետ՝ չթաքցնելով իր կոռուպցիոն ու հակադեմոկրատական բնույթը:
Հետաքրքիր նշան է՝ Սիսիանի երեկվա ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն արդեն ընտրակաշառք է բաժանել:

Վահրամ Բագրատյան