Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դի

Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դի

Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն, հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

«Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Անդրանիկ Օհանյանի ընտանիքի անդամներին, ծառայակից ընկերներին և հարազատներին»,- ասված է հաղորդագրության մեջ: