Որևէ բանակցություն Շահրամանյանի և Բաքվի միջև չկա. խորհրդական

Որևէ բանակցություն Շահրամանյանի և Բաքվի միջև չկա. խորհրդական

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Ադրբեջանի ներկայացուցիչների հետ բանակցություն չի վարում։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը՝ խոսելով երեկ Արցախի ԱԽ նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի այն հայտարարության մասին, թե Շահրամանյանը բանակցում է Բաքվի հետ։

«Շահրամանյան Սամվելը, որին դուք շատ սիրում եք, ընդդիմադիր դաշտը, հիմա էդ մարդը բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում, ի՞նչ է բանակցում»,- երեկ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մասնավորապես ասել էր Սամվել Բաբայանը։

Գրիգորյանը փոխանցեց, որ Սամվել Շահրամանյանը պարբերաբար հանդիպում է Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարազատների հետ և երբեմն տեխնիկական հարցերով պայմանավորված վերջինս շփում է ունենում ադրբեջանցիների հետ։

«Սա չի նշանակում, որ Շահրամանյանը բանակցում է Բաքվի ներկայացուցիչների հետ։ Շահրամանյանի և Բաքվի միջև որևէ բանակցություն չկա , մինչ այս պահն էլ տեղի չի ունեցել»,- հավաստիացրեց Գրիգորյանը։

Լիաննա Թորոսյան