Երեք տարվա դադարից հետո Մեթյու Մաքքոնահին կվերադառնա կինո

Երեք տարվա դադարից հետո Մեթյու Մաքքոնահին կվերադառնա կինո

Ամերիկացի օսկարակիր դերասան Մեթյու Մաքքոնահին «Դալլաս Սթինգ» սպորտային դրամայում կկատարի գլխավոր դերը։ Ժապավենը պատմում է կանանց ֆուտբոլային թիմի մասին, գրում է Deadline-ը։

Ֆիլմի ռեժիսորն է Կարի Սքոգլանդը («Բազեն եւ ձմեռային զինվորը»): Սցենարը գրել են «Փայլ» սերիալի հեղինակներ Լիզ Ֆլեհայվը եւ Կարլի Մենշը։

Մաքքոնահիին բաժին է հասել մարզիչ Բիլ Քինդերի դերը, որի գլխավորությամբ ԱՄՆ կանանց առաջին ֆուտբոլային թիմը, որի կազմում Տեխասի ավագ դպրոցի աշակերտներն էին, հաղթեց Չինաստանում կայացած միջազգային մրցաշարը։ Ժապավենի գործողությունները հիմնված են լինելու իրական իրադարձությունների վրա եւ ծավալվելու են 1980-ական թվականներին։

Նկարահանումները կսկսվեն այս աշնանը Նոր Օռլեանում: