Ուրախ եմ, որ ՀԱԿ-ին ակտիվանալու թեմա եմ տվել. Սիմոնյանը՝ իր հրաժարականի պահանջի մասին
Այդ քաղաքական ուժն իր կշիռը վաղուց կորցրել է․ MediaHub-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Լեւոն Տեր-Պետորոսյանի ղեկավարած ՀԱԿ-ի հայտարարությանը։
Հայ ազգային կոնգրեսը Ալեն Սիմոնյանի հրաժարականի վերաբերյալ երեկ հայտարարություն էր արել՝ առաջարկելով ՀՀ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին, կուսակցություններին եւ լրատվամիջոցներին՝ նրա պաշտոնանկության նպատակով հասարակական հարթակ ստեղծել։
«Հիշյալ անձն այնպիսի նվաստացուցիչ հարված է հասցրել Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի վարկին, ինչը ներվելու պարագայում մեզ է փակցնելու աշխարհի՝ արժանապատվությունից զուրկ ամենահետին ազգի «պատվանունը»»,-նշված էր հայտարարության մեջ։
Ըստ Ալեն Սիմոնյանի՝ իր հրաժարականի պահանջը օրակարգ են բերել մարդիկ, ովքեր ուզում են թուլացնել իրենց իշխանությունը։
«Շնորհավորում եմ իրենց, որ լուսանցքից դուրս գալու այդ տարբերակը գտան, թեպետ կարելի էր Լաչինի միջանցքի հետ կապված հարթակ ստեղծել, միջազգային իրենց նախկին փորձը, եթե կա, օգտագործեին եւ այլ հարցեր։ Ես չեմ ուզում մեկնաբանել այդ ամենը, որովհետեւ անլուրջ եմ համարում»,- ասաց Սիմոնյանը՝ նշելով, որ ՔՊ-ի ներսում իր հրաժարականի հետ կապված թեմա չի հասունանում։
Մանրամասն՝ տեսանյութում