«Քաղաքական կուսության» ավարտը

«Քաղաքական կուսության» ավարտը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Երևանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն է, ով ևս մեկ անգամ ապացուցեց, որ սկզբունքներ չունի: 

Նորելուկ խորհրդականը 

Հրաչյա Սարգսյանը նշանակվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական: «Հին, բարի» ավանդույթները շարունակվում են, երբ իշխանությունը «անտեր» չի թողնում իր կադրերին, երբ նրանք աչքի չեն ընկել անգամ իրենց նախկին պաշտոններում: 

«Սկզբունքայինը» 

Երբ Հրաչյա Սարգսյանը հրաժարական էր տալիս Երևանի քաղաքապետի պաշտոնից, նրա սակավաթիվ կողմնակիցները խոսում էին վերջինիս սկզբունքայնության, Տիգրան Ավինյանի ձեռքին «խաղալիք» չդառնալու վճռականության մասին:

Փաստորեն, նման բան չկա:

Սարգսյանը հեռացել է՝ Ավինյանի ձեռքերն ավելի ազատելու համար:

Կամ ավելի վատ՝ կարճ ժամանակում Սարգսյանն այնքան է «ներծծվել» «հեղափոխական» կոռուպցիոն բուրգում, որ չի կարողացել ազատվել սարդոստայնից:

Վահրամ Բագրատյան