Nokia-ն դադարեցրել է սարքավորումների մատակարարումը Ռուսաստան

Nokia-ն դադարեցրել է սարքավորումների մատակարարումը Ռուսաստան

Հեռահաղորդակցային սարքավորումների ֆիննական արտադրող Nokia-ն դադարեցրել է սարքավորումների մատակարարումը Ռուսաստան։ Այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը։

ՌԴ-ում ֆիննական ընկերության հաճախորդներն են ՄՏՍ-ը, «ՎիմպելԿոմ» - ը, «Մեգաֆոն» - ը եւ «Տելե2» - ը:

«Ներկայումս մենք կենտրոնանում ենք այն բանի վրա, որպեսզի կատարենք Ռուսաստանին վերաբերող բոլոր պատժամիջոցները, եւ մենք դադարեցրել ենք մատակարարումները ՌԴ», - ընկերության հայտարարությունը մեջբերել է ֆիննական Helsingin Sanomat թերթը:

Nokia - ն արտադրում է հեռահաղորդակցության սարքավորումներ բջջային, ֆիքսված, լայնաշերտ և IP ցանցերի համար։ Նրա բաժնետոմսերը տեղակայված են Մայնի Ֆրանկֆուրտի, Նյու Յորքի եւ Հելսինկիի ֆոնդային բորսաներում: