Զելենսկու ոճաբանը բացատրել է, թե ինչու նա Թրամփի հետ հանդիպմանը կոստյումով չի եղել

Զելենսկու ոճաբանը բացատրել է, թե ինչու նա Թրամփի հետ հանդիպմանը կոստյումով չի եղել

Ուկրաինայի նախագահի ոճաբան Էլվիրա Հասանովան բացատրել է, թե ինչու Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը կոստյումով չի եղել:

Ադրբեջանական ծագումով ոճաբանը «Financial Times»-ին ասել է, որ նա պատերազմի ժամանակվա առաջնորդ է, իսկ «պատերազմի ժամանակ քաղաքական գործիչներին կոստյումներ պետք չեն»։

Զելենսկին փետրվարի 28-ին կայացած հանդիպմանը կրել է ասեղնագործ եռաժանիով երկարաթև շապիկ։

Հասանովան ասել է, որ եռաժանին Ուկրաինայի ազգային խորհրդանշանն է, անկախության խորհրդանիշը: «Նրա ոճը սահմանում է 21-րդ դարում առաջնորդության չափանիշները, քանի որ նա ուժեղ անհատականություն է», - նշել է դիզայները: 

Նրա խոսքով՝ Զելենսկու կերպարները «աշխարհին նրա ուղերձի մի մասն են»։

«Մենք չենք կարող կոստյումներ հագնել, երբ մեր զինվորները կռվում են, իսկ մեր ժողովուրդն ապաստարաններում է»,- ընդգծել է Հասանովան։