Ադրբեջանը դադարեցրել է խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները․ Միրզոյան
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե մինչ այս պահը ի՞նչ արձագանք է տվել Ադրբեջանը հայկական կողմի խաղաղության պայմանագրի մասով առաջարկներին։
Նախարարը հիշեցրեց, որ Լաչինի միջանցքի ապօրինի փակումից հետո հայկական կողմը չի մասնակցել Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը։
«Նույն ժամանակ, մենք մեր խմբագրական առաջարկներն ենք ներկայացրել ադրբեջանական կողմին և այժմ սպասում ենք նրանց արձագանքին»,-ասաց նա և, ներկայացնելով աշխատանքային ընթացքը, ընդգծեց, որ մոտ մեկ ամիս է՝ Ադրբեջանից արձագանք չկա։
Միրզոյանի խոսքով՝ ստացվում է, որ Ադրբեջանն է դադարեցրել խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները և զուգահեռաբար ակնհայտ են սադրիչ գործողությունները։
Մանրամասները՝ տեսանյութում