Անդրանիկ Քոչարյանի ինքնախոստովանական ցուցմունքը

Անդրանիկ Քոչարյանի ինքնախոստովանական ցուցմունքը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է, որը սեփական իշխանության հանցագործության մասին հաղորդում է տվել: 

Ի՞նչ է ասել Քոչարյանը 

Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում Քոչարյանը պնդում է, որ Հայաստանը 44-օրյայից առաջ պահեստազոր չի ունեցել։ «Երբ որ ռազմական դրություն հաստատելուց հետո սկսեցին ծանուցագրեր ուղարկել ում պատահի, մեր զինկոմիսարիատներում հաշվառումներն էլ այն մակարդակի չեն եղել, որ թիրախային զորակոչեինք մասնագետների։ Դա բերել է նրան, որ եղել են և դասալքություններ, և կորուստներ։ Դասալիքների քանակը, 11 հազար է, թե 12 հազար, արձանագրված են քննչական մարմիններում և քննիչ հանձնաժողովներում պետք է դրանք քննվեն։ Դավաճանության քանակական ցուցանիշները պարբերաբար հնչեցրել է ԱԱԾ-ն։ 44-օրյայի ժամանակ եղել է անտարբերություն իր բոլոր դրսևորումներով հրամանների կատարման մակարդակում»,- ասել է Քոչարյանը։  

«Փրկեց» Աննային՝ ինքնախոստովանություն անելով 

Իհարկե, Անդրանիկ Քոչարյանը ջանք չի խնայել Աննա Հակոբյանի «11 հազար դասալիքի» թեզն արդարացնելու համար, սակայն, թերևս, ինքն էլ չի գիտակցել, որ իշխանությանը մեղադրել է ծանր հանցանքի մեջ՝ խոստովանելով, որ նախապատերազմյան հանցավոր քաղաքականությունն է հանգեցրել նվաստացուցիչ պարտության:

Վահրամ Բագրատյան